ՈՒ՞մ են ուղղված Սյունիքի և Վայոց Ձորի վրա հնարավոր ագրեսիայի վերաբերյալ «քաղաքագետների» և «փորձագետների» պարբերաբար հնչող զգուշացումները:
Իշխանությունների՞ն:
Իհարկե` ո՛չ, քանզի հնարավոր աղետի մասին զգուշացնողները միաժամանակ պնդում են, որ աղետը հենց իշխանությունների ձեռքի գործն է:
Գերտերությունների՞ն:
Կրկին` ո՛չ, քանզի գերտերություններն առանց հայ «քաղաքագետների» և «փորձագետների» տիրապետում են իրավիճակին և ունեն գերհզոր քաղաքագիտական և փորձագիտական վերլուծական կենտրոններ:
Այդ իսկ պատճառով էլ դրանց գերտերություններ են անվանում:
Հայ ժողովրդի՞ն (հիմնականում`սյունիքցիներին և վայոցձորցիներին): Թերևս, նա է հայ «քաղաքագետների» և «փորձագետների» զգուշացման միակ հասցեատերը:
Այլ տարբերակ չկա:
Ըստ երևույթին, «քաղաքագետներին» և «փորձագետներին», հնարավոր ռազմական ագրեսիայի նախօրեին, շահառուների կողմից հանձնարարվել է տեղեկատվական հարձակում կազմակերպել, բնակչության շրջանում խուճապ տարածել, հնարավորինս վախեցնել մարդկանց:
Եթե նորմալ պետությունում ապրեինք, ապա նմանօրինակ «քաղաքագետները» և «փորձագետները» կլինեին հատուկ ծառայությունների, այլ ոչ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ